Արցախի միջազգային ճանաչումը կարող է դառնալ Հայաստանի ու Արցախի վերամիավորման ճանապարհներից մեկը` Ստեփանակերտում ասուլիսում հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
ԳԴՀ կանցլեր Անգելա Մերկելը հայտարարել է, որ Գերմանիան շարունակում է կատարել Իրանի հետ համաձայնագրի իր պարտավորությունները՝ չնայած ԱՄՆ-ի որոշմանը: «Մենք հավատարիմ ենք մնում համաձայնագրի պարտավորություններին», - նրա խոսքերը մեջբերում է Die Welt-ը:
Հայաստանը պատրաստ է հարաբերություններ հաստատել Թուրքիայի հետ՝ առանց նախապայմանների` Ստեփանակերտում լրագրողների հետ հանդիպմանը ասել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
Իրանը Հայաստանի անմիջական հարևանն է, և մեր կառավարությունը ծրագրում է լրջագույնս զարգացնել հարաբերությունները Իրանի հետ` Ստեփանակերտում լրագրողների հետ հանդիպմանը ասել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
«Հայոց արծիվներ» հասարակական կազմակերպության նախագահ Խաչիկ Ասրյանը հրաժարական է տվել Հայաստանի Հանրապետության սպորտի և երիտասարդության հարցերի փոխնախարարի պաշտոնից: Նա հայտնել է նաև Հայաստանի Հանրապետական կուսակցությունից դուրս գալու որոշման մասին: Այս մասին ասվում է նրա կողմից տարածված հայտարարության մեջ:
«Ես երեկ հեռախոսազրույց ունեցա Վլադիմիր Պուտինի հետ, և մեր զրույցը շատ անկեղծ և կառուցողական էր։ Մենք Ռուսաստանի հետ հարաբերություններում սպասում ենք միայն դրական զարգացումեր», - Ստեփանակերտում լրագրողների հետ հանդիպմանն ասաց Նիկոլ Փաշինյանը։
Պետք է լրջորեն վերանայվի այն պրակտիկան, որ դեսպանների, հյուպատոսների պաշտոններին նշանակվում են կադրային դիվանագետ չհանդիսացող անձինք` Ստեփանակերտում լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
Կան տարբեր կարծիքներ այն մասին՝ արդյո՞ք աշխարհը գտնվում է երրորդ աշխարհամարտի պայմաններում, թե ոչ։
Թվում է՝ այս հարցում ճիշտ կողմնորոշվելու համար պետք է առաջնորդվել այն բանով, թե արդյո՞ք աշխարհը տվյալ գոյաբանական ռիսկերի պայմաններում գործողության մեջ է մտցրել բոլոր հնարավոր ուժերը...